Հարավային Կովկասում երկու միտում է բախվել՝ մայիսի 21-ին Երևանում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մի միտումը տարածաշրջանի երկրների ընտրությունն է, ինչպես նաև նրանց հարևանների շահերը հարգելը։ Մյուս միտումն այն է, որ Արևմուտքը փորձում է տարածաշրջանում տարածել իր ազդեցությունը և թույլ չտալ տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համախմբումը իրենց խոշոր հարևանների՝ ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի հետ։ Արևմուտքն առաջ է քաշում «Կա՛մ մեզ հետ, կա՛մ մեր դեմ» սկզբունքը»,- նշել է նա               
 

Հայաստանի կառավարությունը Հայաստանի համար նույնքան թշնամի է, որքան ՈՒկրաինան, Ադերբեջանը, Թուրքիան

Հայաստանի կառավարությունը Հայաստանի համար նույնքան թշնամի է, որքան ՈՒկրաինան, Ադերբեջանը, Թուրքիան
11.02.2024 | 19:13

Սա շատ կարևոր է տարածել։ Կրկնում եմ` շատ կարևոր է տարածել։
44-օրյա պատերազմի ժամանակ, մի քանի օր, գիշերային երկինքը աննախադեպ լուսավորված եր ՈՒկրաինայի կողմից Ադերբեջանին մատակարարված ֆոսֆորային ռումբերի պատճառով։
Իսկ պատերազմի վերջում ՈՒկրաինան առաջինը շնորհավորեց Ադերբեջանին հաղթանակով, իսկ ամբողջ Կիևում հայտնվեցին ցուցանակներ «Արցախը Ադերբեջան է և վեր»։
Հիմա Հայաստանի կառավարությունը ուղարկել է ՈՒկրաինայի հոսպիտալներին (ոչ թե հիվանդանոցներին) երեք ֆուռ բժշկական պարագաներ։ Մի կողմ թողենք, թե ում փողերով է դա արվում, մի կողմ թողենք, որ սա կոնկրետ բացեիբաց թշնամական արարք է Ռուստանի դեմ։
Հասկանանք հետևյալը` թշնամուն ո՞վ կարող է օգնություն ուղարկել:
Պարզ է, չէ՞ որ ոչ պակաս թշնամին։
Էլ ի՞նչ պիտի անեն այս տականքները, որ դու, իբր ժողովուրդ հասկանաս, որ Հայաստանի կառավարությունը Հայաստանի համար նույնքան թշնամի է, որքան ՈՒկրաինան, Ադերբեջանը, Թուրքիան։
Կարո՞ղ է ուշքի գաս ՀՀ բնակչություն… զարմանա՞նք:

Տիգրան ՉՈԲԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2302

Մեկնաբանություններ